Ֆ․ Դե Ռոբերտիսի հետ ստեղծել է «Սպիտակ նավը» (1941), «Օդաչուն վերադառնում է» և «սաչով մարդը» (երկուսն էլ՝ 1942) միլիտարիստական ֆիլմերը, սակայն ուշադրության կենտրոնում պահելով այն տառապանքները, որ պատճառում է պատերազմը մարդկանց։ Ռոսսելինիի «Հռոմը՝ բաց քաղաք» (1945) կինոնկարը նվիրված է Դիմադրության Հռոմի մասնակիցների պայքարին։ Այս ֆիլմը դարձել է նեոռեափզմի մանիֆեստը։ Նշանակալից էր նաև «Պայզա» (1946) հակաֆաշիստական կինոնկարը։ 1940-ական թթ․ վերջին և 1950-ական թթ․ սկզբին ստեղծել է մի շարք ֆիլմեր, ուր արծարծել է բարոյական անկման թեման՝ «Եվրոպա 51» (1951), «Ուր է ազատությունը» (1952) և այլն։ Դեմոկրատական շարժման վերելքը օգնել է Ռուսսելին հաղթահարել ստեղծագործական գնաժամը։ «Հնդկաստան» 1958» (1958), «Գեներալ դելլա Ռովերե» (1959), «Հռոմում գիշեր էր», «Կեցցե՜ Իտալիան» (երկուսն էլ՝ 1960) ֆիլմերում Ռուսսելին կրկին դիմել է հայրենասիրական և հակաֆաշիստական թեմաներին։ 1960-ական թթ․ կեսին աշխատել է հեռուստատեսությունում («Սոկրատ», «Պասկալ» և այլն)։ 1975 թվականին ստեղծել է «Իտալիա, առաջին տարին», որն աղճատված պատկերում է երկրի ետպատերազմյան ժամանակաշրջանի քաղաքական կյանքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։